Գործարան

Գործարան

Հանքային ջրի աղբյուրը գտնվում է Հրազդան գետի միջին հոսանքում` ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա գտնվող գեղատեսիլ կիրճում՝ Բջնի գյուղի տարածքում: Շուրջ 200 մ խորության վրա գտնվում է «Բջնի» ածխաթթվային հանքային ջրի 2 ԷԿ հորատանցքը, որը 1968 թ. այդ տարածքում հայտնաբերված 1/67 հորատանցքի կրկնօրինակն է: «Նոյ» աղբյուրի խմելու ջուրը բխում է ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա գտնվող լեռնային աղբյուրից, Երևանից 35 կմ հեռավորության վրա գտնվող Ալափարս գյուղում: Շատ կարևոր է այն հանգամանքը, որ «ՌՌՌ» հանքային ջրերի գործարանն իր աշխատանքային գործունեության հենց առաջին իսկ օրվանից մշտապես իրականացնում է տեխնոլոգիական վերազինման և վերակառուցման աշխատանքներ` համալրելով արտադրական կարողությունները, ընդլայնելով արտադրական պայմանները և իրականացնելով շենք-շինությունների, շենքային մասերի ներքին հարդարման աշխատանքներ: Ընկերությունում ներկայումս ստեղծված են ժամանակակից արտադրությանը ներկայացվող բոլոր պահանջները բավարարող արտադրական պայմաններ:
Որակի հսկման բաժին

Որակի հսկման բաժին

«ՌՌՌ» հանքային ջրերի գործարանի արտադրական ողջ գործընթացը (հումք/ նյութերի ընդունումից մինչև պատրաստի արտադրանքի առաքումը) հսկում է որակի հսկման բաժինը, որը երկու ենթաբաժին ունի՝ ֆիզիկաքիմիական և մանրէաբանական: Բաժնի աշխատակիցները բարձր որակավորում ունեցող մասնագետներ են: «ՌՌՌ» հանքային ջրերի գործարան ՓԲ ընկերության փորձարկման լաբորատորիան հագեցած է ժամանակակից սարքավորումներով և չափիչ միջոցներով, որոնք անհրաժեշտ են արտադրանքի առավելագույն որակ ապահովելու համար:
Բջնիի տեխնոլոգիա

Բջնիի տեխնոլոգիա

Հարկ է նշել, որ և´ խողովակաշարը, և´ ջրի կուտակման համար նախատեսված տարողությունները պատրաստված են չժանգոտվող մետաղներից, որոնք պարբերաբար ենթարկվում են սանիտարական մշակման: Ջրի ֆիլտրման մեխանիզմները գերմանական խոշորագույն «Pall Corporation» ընկերության լավագույն արտադրանքներից են: Ֆիլտրված հանքային ջուրը նախքան շշալցումը հարստացվում է նախապես ֆիլտրված և մաքրված ածխածնի երկօքսիդով, որը ստացվում է բնական ածխաթթվային հանքից:
Նոյի տեխնոլոգիա

Նոյի տեխնոլոգիա

Հարկ է նշել, որ և խողովակատարը և ջրի կուտակման համար նախատեսված տարողությունները պատրաստված են չժանգոտվող մետաղներից, որոնք պարբերաբար ախտահանվում են: Ջրի ֆիլտրման մեխանիզմները գերմանական խոշորագույն «Pall Corporation» ընկերության լավագույն արտադրանքներից են: Նախքան ֆիլտրումն իրականացվում է ջրի համի, հոտի և գույնի համապատասխանեցում ակտիվացված ածխի ֆիլտրի օգտագործմամբ: Ածխի վերականգնումը կատարվում է ամեն օր հետադարձ լվացման մեթոդով: Ֆիլտրման գործընթացն ապահովում է ջրի նախապատրաստումը մանրէազերծման համար:
Բացառիկ հատկություններ

Բացառիկ հատկություններ

«Բջնի» հանքային ջուրը համարվում է բուժիչ: ՀՀ առողջապահության նախարարության Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի աշխատակիցների կատարած կլինիկա-փորձարարական հետազոտությունները ցույց են տվել, որ «Բջնի» հանքային ջուրն օժտված է լեղամուղ հատկությամբ և նպաստում է լյարդի գործառական (ֆունկցիոնալ) վիճակի բարելավմանը: Ուստի «Բջնին» խորհուրդ է տրվում օգտագործել քրոնիկ խոլեցիստիտով և խոլանգիոհեպատիտով հիվանդներին, հատկապես՝ լեղուղիների խցանման դեպքերում: «Բջնի» հանքային ջուրն օգտակար է նաև քրոնիկ գաստրիտի, հատկապես՝ ստամոքսի հյութազատման բարձր ակտիվության ժամանակ, ինչպես նաև ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների դեպքում: «Բջնի»հանքային ջուրը մեծ հաջողությամբ օգտագործվում է ստամոքսի վիրահատություններից հետո, ինչպես նաև լեղապարկի հեռացումից հետո, քրոնիկ էնտերոկոլիտի և քրոնիկ պանկրեատիտի դեպքում: Ի տարբերություն մյուս բուժիչ հանքային ջրերի, որոնք բարենպաստ ազդեցություն են թողնում միայն ճիշտ օգտագործման դեպքում (ընդունման ժամ, ջերմաստիճան, քանակ), «Բջնի» հանքային ջուրն ընդունման որոշակի սահմանափակում չունի` կապված ընդունման ռեժիմի հետ: Ջուրը հաճելի համ ունի և կարելի է օգտագործել որպես սեղանի ջուր ծարավը հագեցնելու համար:
Ջրի բաղադրություն

Ջրի բաղադրություն

«Բջնի» հանքային ջուրը դասվում է հիդրոկարբոնատային, նատրիումական, սիլիկատային, բորային հանքային ջրերի խմբին: «Բջնի» հանքային ջրի հիմնական բնորոշ ցուցանիշներից է ընդհանուր հանքայնացումը: Դա ջրում պարունակվող բոլոր անիոնների, կատիոնների և չդիսոցված մոլեկուլների հանրագումարն է և կազմում է 4,9-6,5 գ/դմ3: Քիմիական տարրերի, գազերի և օրգանական միացությունների պարունակությամբ են պայմանավորված «Բջնի» հանքային ջրի կենսաբանական և բուժիչ ազդեցությունները: Լուծված հանքային աղերն առկա են իոնների` կատիոնների և անիոնների ձևով: Հիմնական կատիոններն են նատրիումը (Na+), կալիումը (K+), կալցիումը (Ca2+) և մագնեզիումը (Mg2+), իսկ անիոններից` քլորիդները (Cl-), սուլֆատները (SO42-) և հիդրոկարբոնատները (HCO3-):
Արագած ջրի  տեխնոլոգիա

Արագած ջրի տեխնոլոգիա

Արագած աղբյուրի խմելու զտված ջրի շշալցումն իրականացվում է որոշակի տեխնոլոգիայով, շշալցվող ջրերին ներկայացվող հիգիենիկ պահանջների պահպանմամբ: Արագած աղբյուրի զտված ջրի շշալցման տեխնոլոգիան ներառում է հետևյալ հիմնական քայլերը.
Բջնի կիտրոնի համով ըմպելիքի տեխնոլոգիա

Բջնի կիտրոնի համով ըմպելիքի տեխնոլոգիա

«Բջնի» կիտրոնի համով ըմպելիքը պատրաստվում է «Բջնի» հանքային ջրի հիմքի վրա, որը նոսրացվում է «Ալափարս» աղբյուրի ջրով, հարստացվում կիտրոնի բնական բուրավետիչով և գազավորվում բնական ածխածնի երկօքսիդով: «Բջնի» կիտրոնի համով գազավորված ըմպելիքի շշալցումն իրականացվում է ըստ սահմանված կարգով հաստատված տեխնոլոգիական հրահանգի, սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանմամբ և ներառում է հետևյալ հիմնական քայլերը.
Նոյ լիմոնադների տեխնոլոգիան

Նոյ լիմոնադների տեխնոլոգիան

Նոյ լիմոնադները (տանձի, թարխունի, խաղողի) պատրաստվում են բացառապես բնական խտանյութերից և առանց կոնսերվանտի: Պատրաստման համար օգտագործվում են աղբյուրի բնական մշակված ջուր, շաքարավազ, տանձի, թարխունի և խաղողի բնական խտանյութեր, կիտրոնաթթու՝ որպես թթվայնության կարգավորիչ: Գազահագեցումը կատարվում է բնական ածխածնի երկօքսիդով: Շշալցումն իրականացվում է ըստ ընկերության բաղադրագրի և տեխնոլոգիական հրահանգի, սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանմամբ և ներառում է հետևյալ հիմնական քայլերը.