Բացառիկ հատկություններ

Հանքային բուժիչ սեղանի գազավորված ջուր

«ԲՋՆԻ»

«Բջնի» հանքային ջուրը համարվում է բուժիչ: ՀՀ առողջապահության նախարարության Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀ ինստիտուտի աշխատակիցների կատարած կլինիկա-փորձարարական հետազոտությունները ցույց են տվել, որ «Բջնի» հանքային ջուրն օժտված է լեղամուղ հատկությամբ և նպաստում է լյարդի գործառական (ֆունկցիոնալ) վիճակի բարելավմանը: Ուստի «Բջնին» խորհուրդ է տրվում օգտագործել քրոնիկ խոլեցիստիտով և խոլանգիոհեպատիտով հիվանդներին, հատկապես՝ լեղուղիների խցանման դեպքերում: «Բջնի» հանքային ջուրն օգտակար է նաև քրոնիկ գաստրիտի, հատկապես՝ ստամոքսի հյութազատման բարձր ակտիվության ժամանակ, ինչպես նաև ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների դեպքում: «Բջնի»հանքային ջուրը մեծ հաջողությամբ օգտագործվում է ստամոքսի վիրահատություններից հետո, ինչպես նաև լեղապարկի հեռացումից հետո, քրոնիկ էնտերոկոլիտի և քրոնիկ պանկրեատիտի դեպքում: Ի տարբերություն մյուս բուժիչ հանքային ջրերի, որոնք բարենպաստ ազդեցություն են թողնում միայն ճիշտ օգտագործման դեպքում (ընդունման ժամ, ջերմաստիճան, քանակ), «Բջնի» հանքային ջուրն ընդունման որոշակի սահմանափակում չունի` կապված ընդունման ռեժիմի հետ: Ջուրը հաճելի համ ունի և կարելի է օգտագործել որպես սեղանի ջուր ծարավը հագեցնելու համար:

Աղբյուրի խմելու ջուր

«ՆՈՅ»

«Նոյ» բնական աղբյուրի ջուրն  օժտված է բնության պարգևած բացառիկ և օգտակար հատկություններով: Հագեցած լինելով մարդու օրգանիզմի պատշաճ գործունեության համար անհրաժեշտ իոններով՝ այն ոչ միայն մեր  օրգանիզմ է բերում օգտակար տարրեր, այլև թարմացնում է և օգնում է ազատվելու կուտակված խարամներից և թունավոր տարրերից: «Նոյ» աղբյուրի ջուրը մաքրում է օրգանիզմը և այն «լիցքավորում» էներգիայով` կարգավորելով մեր մարսողական համակարգի աշխատանքը: Մեկ բաժակ առավոտյան` օրգանիզմը մաքրելու համար, մեկ բաժակ երեկոյան` նյութափոխանակության բարելավման համար: Աշխարհի բոլոր բժիշկները տալիս են միևնույն խորհուրդները.

• նախաճաշից առաջ խմել մեկ բաժակ աղբյուրի ջուր. դա կարագացնի թույների դուրսբերումն օրգանիզմից,
• սպորտով զբաղվելուց հետո անպայման խմել մեկ բաժակ աղբյուրի ջուր, ընդ որում՝ դանդաղ և փոքր կումերով,
• կանանց և աղջիկներին խորհուրդ է տրվում դեմքը լվանալ աղբյուրի ջրով և մաշկը շփել աղբյուրի ջրի սառցակտորներով. դա օգնում է մաշկը պահելու ավելի ձիգ և թարմ` խուսափելով կնճիռների առաջացումից: