Բջնի կիտրոնի համով ըմպելիքի տեխնոլոգիա

«Բջնի» կիտրոնի համով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքի արտադրության տեխնոլոգիան

«Բջնի» կիտրոնի համով ըմպելիքը պատրաստվում է «Բջնի» հանքային ջրի հիմքի վրա, որը նոսրացվում է «Ալափարս» աղբյուրի ջրով, հարստացվում  կիտրոնի բնական բուրավետիչով և գազավորվում բնական ածխածնի երկօքսիդով: «Բջնի» կիտրոնի համով գազավորված ըմպելիքի շշալցումն իրականացվում է ըստ սահմանված կարգով հաստատված տեխնոլոգիական հրահանգի, սանիտարական կանոնների և հիգիենիկ  նորմերի պահպանմամբ և ներառում է հետևյալ հիմնական քայլերը.

• հանքային ջրի մշակում և նախապատրաստում (իրականացվում է այնպես, ինչպես «Բջնի» հանքային ջրի արտադրության դեպքում),

• աղբյուրի ջրի մշակում և նախապատրաստում (իրականացվում է այնպես,  ինչպես «Արագած» աղբյուրի զտված ջրի արտադրության դեպքում),
• օշարակի պատրաստում,

• վերջնական արտադրանքի ստացում և գազահագեցում,

• տարաների լվացում/ցայում,
• շշալցում,
• խցանավորում,
• խոտանավորում,
• կոդավորում,
• պիտակավորում,
• փաթեթավորում,
• պահպանում,
• տեխնոլոգիական ողջ գործընթացում ըմպելիքի որակի վերահսկում լաբորատոր պայմաններում:
 

Շշալցումը, խցանավորումը, կոդավորումը, պիտակավորումը, փաթեթավորումը, պահպանումը կատարվում են նույն սկզբունքներով, ինչ մնացած արտադրատեսակների արտադրության դեպքում: Պիտանիության ժամկետը՝ 12 ամիս շշալցման օրվանից: