Նոյ լիմոնադների տեխնոլոգիան

«Նոյ» լիմոնադների՝ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության տեխնոլոգիան

«Նոյ» լիմոնադները (տանձի, թարխունի, խաղողի) պատրաստվում են բացառապես  բնական խտանյութերից և առանց կոնսերվանտի: Պատրաստման համար օգտագործվում են աղբյուրի բնական մշակված ջուր, շաքարավազ, տանձի, թարխունի և խաղողի բնական խտանյութեր, կիտրոնաթթու՝ որպես թթվայնության կարգավորիչ: Գազահագեցումը կատարվում է բնական ածխածնի երկօքսիդով: Շշալցումն իրականացվում է ըստ ընկերության բաղադրագրի և տեխնոլոգիական հրահանգի, սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանմամբ և ներառում է հետևյալ հիմնական քայլերը.

• աղբյուրի ջրի մշակում և նախապատրաստում (իրականացվում է  այնպես, ինչպես «Նոյ» աղբյուրի  ջրի արտադրության դեպքում),
• օշարակի պատրաստում,
• վերջնական արտադրանքի ստացում և գազահագեցում,
•տարաների լվացում/ցայում,
• շշալցում,
• խցանավորում,
• խոտանավորում,
• կոդավորում,
• պիտակավորում,
• փաթեթավորում,
• պահպանում,
• տեխնոլոգիական ողջ գործընթացումլիմոնադների որակի վերահսկում լաբորատոր պայմաններում:

Շշալցումը կատարվում է բացառապես լվացված և ցայված ապակյա տարաներում, ցայված պոլիէթիլենտերեֆտալատե (ՊԷՏՖ) շշերում: Ապակյա շշերի լվացումը կատարվում է նատրիումի հիդրօքսիդի 1-4%-անոց լուծույթով, ցայումը կատարվում է մի քանի քայլով, վերջում՝ ջրածնի պերօքսիդի 1-5 մգ/լ խտության լուծույթով և մշակված ջրով: ՊԷՏՖ շշերը շշափչվում են անմիջապես արտադրության ժամանակ: Ցայումն իրականացվում է մշակված ջրով:
Շշալցումը, խցանավորումը, կոդավորումը, պիտակավորումը, փաթեթավորումը, պահպանումը կատարվում են նույն սկզբունքներով, ինչ մնացած արտադրատեսակների արտադրության դեպքում: Պիտանիության ժամկետը՝ 6 ամիս շշալցման օրվանից: