Որակի հսկման բաժին

«ՌՌՌ» հանքային ջրերի գործարանի արտադրական ողջ գործընթացը (հումք/ նյութերի ընդունումից մինչև պատրաստի արտադրանքի առաքումը) հսկում է որակի հսկման բաժինը, որը երկու ենթաբաժին ունի՝ ֆիզիկաքիմիական և մանրէաբանական: Բաժնի աշխատակիցները բարձր որակավորում ունեցող մասնագետներ են:
«ՌՌՌ» հանքային ջրերի գործարան ՓԲ ընկերության փորձարկման լաբորատորիան հագեցած է ժամանակակից սարքավորումներով և չափիչ միջոցներով, որոնք անհրաժեշտ են արտադրանքի առավելագույն որակ ապահովելու համար:
«Բջնի» ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի ստացիոնար հիդրոերկրաբանական ռեժիմային դիտարկումները,   կնքված պայմանագրի համաձայն, իրականացնում է ՀՀ բնապահպանության նախարարության «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Որակի հսկման բաժինը զբաղվում է «Բջնի» հանքավայրի  2 ԷԿ հորատանցքի հանքային ջրի, ինչպես նաև «Ալափարս» գյուղի տարածքում գտնվող աղբյուրի խմելու ջրի համալիր փորձարկումներով և ամենամսյա մշտահսկմամբ:
Ամենամսյա մշտահսկումը ներառում է դիտարկումներ՝
• ջրի ծախսի, ջերմաստիճանի և մակարդակի,
• շահագործվող կապտաժավորված հորատանցքի շահագործման ռեժիմի,
• սանիտարական խիստ պահպանման գոտու:

Ֆիզիկաքիմիական ենթաբաժինը զբաղվում է համալիր հետազոտություններով, որոնք ներառում են.
• հումք /նյութերի (ՊԷՏ նախակաղապարներ, խցաններ, ապակյա շշեր, պիտակներ, ջուր, ածխաթթու գազ, շաքարավազ, խտանյութեր և այլն) մուտքային հսկողություն,
• ՊԷՏ շշերի ֆիզիկական պարամետրերի ստուգում շշափչման ժամանակ,
• հորատանցքի հանքային ջրի և աղբյուրի ջրի օրգանալեպտիկ ցուցանիշների վերլուծություն,
• հորատանցքի հանքային ջրի և աղբյուրի ջրի քիմիական բաղադրության վերլուծություն,
• օշարակների պատրաստման գործընթացների հսկում և համապատասխան հետազոտությունների իրականացում,
• պատրաստի արտադրանքի օրգանալեպտիկ ցուցանիշների և քիմիական բաղադրության վերլուծություն արտադրության ընթացքում (3 շիշ 30 րոպեն մեկ),
• ածխաթթու գազի պարունակության որոշում գազավորված արտադրատեսակների  արտադրության ընթացքում (30 րոպեն մեկ),
• շշերի լիալցման ստուգում արտադրության ընթացքում (5 շիշ 30 րոպեն մեկ),
• խցանների փակման ամրության, պիտակավորման, կոդավորման, փաթեթավորման  ստուգում արտադրության ընթացքում (30 րոպեն մեկ):

Մանրէաբանական ենթաբաժինը հետևում է արտադրական տարածքների և աշխատակիցների սանիտարահիգիենիկ վիճակին, զբաղվում է համալիր հետազոտություններով, որոնք ներառում են.
• հանքային ջրի 2 ԷԿ հորատանցքի և Ալափարս  աղբյուրի վիճակի մանրէաբանական հսկողություն,
• գործարան մտնող ջրի մանրէաբանական վերլուծություն,
• մշակված ջրի մանրէաբանական վերլուծություն,
• շաքարավազի մանրէաբանական վերլուծություն,
• սպիտակ և վերջնական օշարակների մանրէաբանական վերլուծություն,
• լվացված և ցայված շշերի մանրէաբանական վերլուծություն,
• պլաստիկ և մետաղական խցանների մանրէաբանական վերլուծություն,
• արտադրական մակերեսների մանրէաբանական վերլուծություն,
• արտադրական տարածքների օդի մանրէաբանական վերլուծություն,
• պատրաստի արտադրանքի մանրէաբանական վերլուծություն (3 շիշ յուրաքանչյուր խմբաքանակից),
• արտադրական սարքավորումների ախտահանման որակի հսկողություն:

Բոլոր փորձարկումներն իրականացվում են գործող ԳՕՍՏ-երին, ԻՍՕ ստանդարտներին և տեխնիկական պայմաններին համապատասխան:
Լաբորատորիայի մասնագետները սիրով կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

Մեր տվյալներն են.
ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան 2501, 
Գործարանային փողոց 8
«ՌՌՌ» հանքային ջրերի գործարան ՓԲԸ
Որակի հսկման բաժին
Հեռախոս. +374 226 4 49 11
Ֆաքս. +374 226 4 49 11
Էլ. փոստ. lab@armbjni.am