ԲՋՆԻ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՈՒՐ

ԲՋՆԻ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՈՒՐ

Բջնի, խմի՛ր, որքան ուզում ես…

Բուժիչ հանքային ջուր է համարվում այն ջուրը, որն իր յուրահատուկ ֆիզիկաքիմիական հատկությունների շնորհիվ կարող է օգտագործվել բուժման, վերականգնման և տարբեր հիվանդությունների կանխարգելման համար:

Բջնի հանքային ջուրը հատկապես օգտակար է տարեց մարդկանց համար, քանի որ կանխում է տարատեսակ հիվանդույթունների առաջացումը, օգնում է մարսողությանը և բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: 

ՄԱՆՐԱՄԱՍՆ

ԲՋՆԻ ԿԼԱՍԻԿ

«Բջնի Կլասիկ»-ն ունի հաճելի համ, և այն կարելի է օգտագործել որպես սեղանի ջուր` ծարավը հագեցնելու համար:

ԲՋՆԻ ԿԻՏՐՈՆՈՎ

«Բջնի» կիտրոնի համով ըմպելիքը պատրաստվում է «Բջնի» հանքային ջրի հիմքի վրա, որը նոսրացվում է «Ալափարս» աղբյուրի ջրով, հարստացվում  կիտրոնի բնական բուրավետիչով և գազավորվում բնական ածխածնի երկօքսիդով:

ԲՋՆԻ ԹՈՒՅԼ ԳԱԶԱՎՈՐՎԱԾ

Բջնի թույլ գազավորված՝ իդեալական ընտրություն նրանց համար, ովքեր նախընտրում են նուրբ համով թեթև հանքային ջուր:

ԲՋՆԻ ԼՅՈՒՔՍ

Համարվում է, որ հեղուկն ավելի լավ է պահպանվում ապակյա տարրայում. այն ավելի համեղ է թվում և երկար ժամանակ սառն է մնում: Բացի այդ, կարևոր է նաև հանքային ջրի շշի էսթետիկ կողմը. ապակյա շիշն ավելի գեղեցիկ է, այդ իսկ պատճառով Բջնի Լյուքս տեսակի հանքային ջուրն օգտագործվում է գործնական հանդիպումների, կոնֆերանսների և այլ արարողությունների ժամանակ:
 

Ջուրն ուղեկցում է մեր կյանքի յուրաքանչյուր ակնթարթը: Ջուրը լսում և հիշում է շրջակայքում կատարվածը:

Նոյ ապրանքանիշը սպառողին է ներկայացնում 100% բնական հումքից պատրաստված լիմոնադներ: