Համագործակցություն


ՀՀ Առողջապահության նախարարության «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»-ի հետ մեր ընկերությունը կնքել է համատեղ գիտահետազոտական աշխատանքների կատարման պայմանագիր: Ինստիտուտի «Բնական բուժական գործոնների և էկոլոգիական բժշկության կենտրոն»-ի, նրա փորձարարական հավատարմագրված լաբորատորիայի և «ՌՌՌ» հանքային ջրերի գործարան ՓԲԸ փորձարարական լաբորատորիայի կողմից համատեղ իրականացվում են` Կոտայքի մարզի Բջնի գյուղի տարածքի «Բջնի 2 ԷԿ» հորատանցքի հանքային ջրի և պատրաստի արտադրատեսակ «Բջնի» շշալցված բնական հանքային ջրի համալիր փորձարկումներ, սեզոնային դիտարկումներ և մշտահսկում; Կոտայքի մարզի Ալափարս գյուղի տարածքում գտնվող աղբյուրի խմելու ջրի հումքի և պատրաստի արտադրատեսակ «Նոյ» բրենդային շշալցված խմելու ջրի համալիր փորձարկումներ, սեզոնային դիտարկումներ և մշտահսկում: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների Ազգային ինստիտուտի» կողմից` որպես սերտեֆիկացնող մարմին, սերիական թողարկման արտադրանքի նկատմամբ իրականացվում է համապատասխանության հավաստման հսկողություն: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտի» կողմից իրականացվում է չափագիտական ապահովվածության վկայագրում: ՀՀ Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի» կողմից իրակացվում է սանիտարահամաճարակային նորմերի և հիգիենիկ պահանջների բավարարման հսկողություն: