Մեր Մասին

Մեր Մասին

«ՌՌՌ» հանքային ջրերի գործարան ՓԲԸ, 2010թ. ձեռք բերելով «Բջնի» հանքային ջրերի աշխարհահռչակ գործարանը, դարձավ հայկական ջրերի շուկայի առաջատարներից` առաջարկելով թարմացված և ավելի որակյալ ապրանքատեսականի: Փորձելով ամրապնդել դիրքերը տեղական և միջազգային շուկաներում` ընկերությունը ընտրել է դինամիկ զարգացման ուղի: Գործունեության առաջին իսկ օրվանից ընկերությունը որդեգրել է հաճախորդի պահանջմունքների բավարարման սկզբունքը:

«ՌՌՌ» հանքային ջրերի գործարանի արտադրատեսակների որակական ցուցանիշները հավաստագրված են Հայպետստանդարտի, Ուկրաինայի և ռուսաստանյան ստանդարտացման մարմինների կողմից: Ընկերության արտադրատեսակներն առավելագույնս պաշտպանված են կեղծումներից, քանի որ ապրանքային նշաններ հանդիսացող թե' պիտակները, թե' պոլիմերային ու ապակյա շշերն արտոնագրված են Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության «Մտավոր սեփականության գործակալության» կողմից և հանդիսանում են «ՌՌՌ» հանքային ջրերի գործարանի ոչ նյութական սեփականությունը: Հետևաբար բացառվում է դրանց կեղծումը, նմանակումը և ոչ օրինական օգտագործումը այլ սուբյեկտների կողմից:

Առաքելություն

Առաքելություն

Անընդհատ կատարելագործվելով` լինել առաջատարը շուկայում և գերազանցել մեր սպառողների, գործընկերների ու բաժնետերերի ակնկալիքները:

Մեր տեսլականն ուղեցույց է մեզ համար և հիմնված է հետևյալ 4 սկզբունքների վրա.
Հաճախորդներ. Բավարարել մեր հաճախորդների պահանջմունքները որակյալ ապրանքներով և ծառայություններով:
Գործընկերներ. Միասին ստեղծել արժեքավոր համագործակցություն:
Աշխատակիցներ. Ոգեշնչել աշխատակիցներին` ներդնելու առավելագույնը ընկերության հաջողության մեջ:
Բաժնետերեր. Ապահովել երկարաժամկետ և կայուն աճ:

Արժեքներ

Արժեքներ

Որակ. Մենք երաշխավորում ենք որակ յուրաքանչյուր փուլում:

Ազնվություն. Մենք հավատարիմ ենք մեր խոսքին և բաց ենք մեր հաճախորդների ու գործընկերների առջև:
Ճկունություն. Մենք ճկուն ենք և միշտ պատրաստ փոփոխությունների` հանուն մեր շահառուների:
Համագործակցություն. Միասնականությունը, փոխադարձ վստահությունը և հարգանքը հաջողության գրավականն են:

Մրցանակներ
  • Armenia EXPO 2011
    Armenia EXPO 2011

    Սեպտեմբերի 9-ին Երևանում կայացավ «Armenia EXPO 2011» տասնմեկերորդ ունիվերսալ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը: Վերջինիս կազմակերպիչներն էին “LOGOS EXPO Center” ցուցահանդեսային ընկերությունը և “Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը”: Ցուցահանդեսը հնարավորություն ընդձեռեց մասնակիցներին` ներկայացնելու նոր տեխնոլոգիաներ, համակարգեր և կոմպոնենտներ ինչպես նաև նորագույն լուծումներ արդյունաբերության տարբեր ոլորտներում: Ավելի քան 180 տեղական և արտասահմանյան կազմակերպություններ, այդ թվում նաև “ՌՌՌ” հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ն` իր “Բջնի” և “Նոյ” ապրանքանիշներով, մասնակցում էին միջոցառմանը:

  • Տարվա լավագույն ապրանքանիշ
    Տարվա լավագույն ապրանքանիշ

    07.11.2011-ին Կ. Դեմիրճյանի անվան “Մարզահամերգային” համալիրում կայացավ «Տարվա լավագույն ապրանքանիշ» ազգային մրցանակաբաշխությունը:Նշանավոր արարողությանը մասնակցում էին տեղական լավագույն ընկերությունները, այդ թվում նաև «ՌՌՌ» Հանքային ջրերի գործարանը` իր «Բջնի» և «Նոյ» ապրանքանիշներով: Համաժողովրդական քվեարկության և փորձագիտական գնահատման արդյունքում «Բջնի» բուժիչ-սեղանի հանքային ջուրը և «Նոյ» խմելու աղբյուրի ջուրը արժանացան «Տարվա լավագույն ապրանքանիշ» մրցանակին համապատասխանաբար «Որակը գնին հավասար» և «Շուկայի զարգացնող» անվանակարգերում: Խորին շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր քաղաքացիներին, ովքեր գնահատել են մեր աշխատանքը և տվել մեզ իրենց ձայնը:

  • Ոսկյա մրցանակ ստանդարտացման բնագավառում
    Ոսկյա մրցանակ ստանդարտացման բնագավառում

    Ս/թ ապրիլի 19-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի ազգային ստանդարտացման բնագավառում խոշոր ավանդ ունեցող կազմակերպությունների միանգամյա բացառիկ մրցանակաբաշխություն: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Ստանդարտների միջազգային կազմակերպության (ISO) նախագահ Բորիս Ալյոշինը, ՌԴ տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային կոմիտեի նախագահ Գրիգորի Էլկինը, ՀՀ “Ստանդարտների ազգային ինստիտուտ” ՓԲԸ տնօրեն Ենոք Ազարյանը, մի շարք ՀԿ-ների և առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ “Ստանդարտների ազգային ինստիտուտ” ՓԲԸ-ին կից գործող գիտական խորհրդի որոշմամբ տասը լավագույն կազմակերպություններ, որոնց թվում էր նաև “ՌՌՌ” Հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ն, արժանացան “Ոսկե մրցանակի”`իրենց արտադրական կամ աշխատանքային գործընթացներում ստանդարտների ու ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ամենամեծ կիրառումն ունենալու, ինչպես նաև Հայաստանի ազգային ստանդարտների մշակման և զարգացման գործընթացում խոշոր ավանդ ունենալու համար:

Սերտեֆիկատներ
  • V միջազգային գիտաժողովին մասնակցության սերտիֆիկատ
    V միջազգային գիտաժողովին մասնակցության սերտիֆիկատ

  • ՀՍՏ համապատասխանության սերտիֆիկատ, Բջնի
    ՀՍՏ համապատասխանության սերտիֆիկատ, Բջնի

  • Ստանդարտացման բնագավառում մեծ ավանդ ունենալու համար սերտիֆիկատ
    Ստանդարտացման բնագավառում մեծ ավանդ ունենալու համար սերտիֆիկատ

  • ՀՍՏ համապատասխանության սերտիֆիկատ, Նոյ
    ՀՍՏ համապատասխանության սերտիֆիկատ, Նոյ

  • ԻՍՕ 9001:2008 ստանդարտի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատ
    ԻՍՕ 9001:2008 ստանդարտի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատ

  • ՌԴ-ում պետական գրանցման սերտիֆիկատ, Բջնի
    ՌԴ-ում պետական գրանցման սերտիֆիկատ, Բջնի

  • ՌԴ-ում պետական գՌԴ-ում պետական գրանցման սերտիֆիկատ, Նոյ
    ՌԴ-ում պետական գՌԴ-ում պետական գրանցման սերտիֆիկատ, Նոյ

  • Հիգիենիկ պահանջներին համապատասխանության սերտիֆիկատ, Նոյ
    Հիգիենիկ պահանջներին համապատասխանության սերտիֆիկատ, Նոյ

  • Հիգիենիկ պահանջներին համապատասխանության սերտիֆիկատ, Նոյ
    Հիգիենիկ պահանջներին համապատասխանության սերտիֆիկատ, Նոյ

  • Հիգիենիկ պահանջներին համապատասխանության սերտիֆիկատ, Բջնի
    Հիգիենիկ պահանջներին համապատասխանության սերտիֆիկատ, Բջնի

  • Բարձր որակի համար ոսկե մեդալի սերտիֆիկատ, Բջնի
    Բարձր որակի համար ոսկե մեդալի սերտիֆիկատ, Բջնի

  • Բարձր որակի համար ոսկե մեդալի սերտիֆիկատ, Նոյ
    Բարձր որակի համար ոսկե մեդալի սերտիֆիկատ, Նոյ

  • Բարձր որակի համար ոսկե մեդալի սերտիֆիկատ
    Բարձր որակի համար ոսկե մեդալի սերտիֆիկատ