Տարեց մարդիկ

Տարեց մարդիկ

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր տարիք ունի իր ֆիզիոլոգիական առանձնահատկությունները: Ջուրը, լինելով կյանքի հիմքը, մասնակցում է օրգանիզմի բոլոր կենսական գործընթացներին`մեծ դեր խաղալով հատկապես տարեց մարդկանց կյանքում: Ինչպես հայտնի է, տարեց մարդկանց օրգանիզմի 60-70%-ը բաղկացած է ջրից և օրական պահանջում է 1.5 լ ջուր`չհաշված կերակրի հետ ընդունած ջուրը:
Ակտիվ սպորտային կյանք

Ակտիվ սպորտային կյանք

Եթե Դուք զբաղվում եք սպորտով կամ վարում եք ակտիվ կենսակերպ, խորհուրդ է տրվում օգտագործել ավելի շատ ջուր, քան ընդունված միջին ցուցանիշն է: Սա բացատրվում է նրանով, որ մարդիկ, ովքեր ակտիվ կենսակերպ են վարում, ավելի շատ ջուր են կորցնում, քան պասիվ կենսակերպով ապրող մարդիկ: Ֆիզիկական ակտիվության ժամանակ 70 կգ կշռող մարդը պետք է միջինում օրական օգտագործի մոտավորապես 3.5-4լ ջուր: Օգտագործեք այնքան ջուր, ինչքան անհրաժեշտ է Ձեր օրգանիզմին և Դուք կապրեք առողջ ու երկար:
Մայր և մանուկ

Մայր և մանուկ

Հղիության ընթացքում շատ կանայք մտահոգված են լինում այն հարցի շուրջ, թե ինչքան ջուր է անհրաժեշտ խմել օրվա ընթացքում: Քանի որ ջրի ճիշտ օգտագործումը շատ կարևոր է առողջ հղիություն անցկացնելու համար, այն պետք է հարաբերականորեն ավելի շատ օգտագործել այդ ընթացքում, նույնիսկ այտուցվելու պարագայում: Հղիության ընթացքում այտուցվելիս հեղուկը կուտակվում է միջհյուսվածքային տարածությունում: Երբ հղի կինը սահմանափակում է ջրի օգտագործումը
Երեխաներ

Երեխաներ

Երեխաները մեր կյանքի իմաստն են: Մենք մշտապես հոգում ենք նրանց մասին` ցանկանալով, որ ապրեն երկար և առողջ: Երեխաները լի են էներգիայով և անընդհատ ցանկանում են ազատվել դրանից` վազելով, խաղալով և պարելով: Դա նշանակում է` նրանք օրվա մեջ ունենում են ջրի շատ մեծ կորուստ և հետևաբար նաև պահանջ: Ինչու՞է կարևոր որպես երեխաների ծարավը հագեցնելու հիմնական միջոց ընտրել ջուրը. այն չի պարունակում կալորիա, ճարպ, քոլեստերին կամ կոֆեին, որոնք առկա են շատ այլ ըմպելիքների մեջ:
Ջուրը կյանք է

Ջուրը կյանք է

Ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է, առանց որի հնարավոր չէ ապրել: Այն համարվում է մաքրության և պտղաբերության խորհրդանիշը: Կյանքի ծագման բոլոր հայտնի լեգենդներում այն ծագել է ջրից: Դարեր առաջ, երբ մարդիկ փոխադարձ հարգանքն ավելի թանկ էին գնահատում, քան ոսկին, աղբյուրների վրա գրում էին.