Բարի ճանապարհ դեպի արևոտ Դուբայ

Բարի ճանապարհ դեպի արևոտ Դուբայ

Այս երջանիկ զույգը փետրվարի 1-ից կանցկացնի իր հանգիստը արևոտ Դուբայում, քանզի նրանք են շահել գլխավոր մրցանակը` հավաքելով DUBAI բառը:
Ամանորյա հեքիաթային նվերներն արդեն գտել են իրենց հասցեատերերին

Ամանորյա հեքիաթային նվերներն արդեն գտել են իրենց հասցեատերերին

Դեկտեմբերի 16-ին Երևան Սիթի սուպերմարկետում էին հավաքվել առաջին 10 երջանիկները, ովքեր հավատացել էին Բջնիի ամանորյա ակցիային և հավաքել համապատասխան բառերը: Ձմեռ Պապին սիրով հանձնեց բոլոր նվերները` ֆոտոխցիկներ, համակարգիչներ, էլ սի դի հեռուստացույցեր և այֆոն 5 հեռախոսներ:
Ակցիան կշարունակվի մինչև 2013թ. Փետրվարի 1ը և դեռ բազմաթիվ նվերներ սպասում են իրենց շահողներին:
Բջնին և Նոյը Այկիդոյի միջազգային սեմինարի հովանավոր

Բջնին և Նոյը Այկիդոյի միջազգային սեմինարի հովանավոր

Հունիսի 18-20 -ը «Միկա» մարզական համալիրում տեղի ունեցավ «Այկիդոյի» միջազգային սեմինար Հայաստանում, որը անց էր կացվում «Միջազգային Այկիդո ֆեդերացիայի» գլխավոր քարտուղար, սև գոտի, 7-րդ դան Շիհան Շիեգերու Սուգավարան: Եվ, իհարկե, «Բջնին» և «Նոյը» բաց չթողեցին առիթը` հովանավորելու միջոցառումը, որը նպատակ ուներ ոչ միայն «Այկիդո» մարտարվեստը զարգացնելու, այլ նաև դաստիարակելու առողջ և հոգեպես կայուն սերունդ:
Նոյը բացօթյա ընթերցանության փառատոնի» գործընկեր

Նոյը բացօթյա ընթերցանության փառատոնի» գործընկեր

Հունիսի 21–24-ը «Ֆլեշմոբ Դիվիզիայի» նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Բացօթյա ընթերցանության փառատոնը», որի շրջանակում հանրային վայրերում կազմակերպվում էր բացօթյա ընթերցանություն: Միջոցառման նպատակն էր մեծացնել սերը գրքի նկատմամբ և տարածել ընթերցելու մշակույթը: «ՌՌՌ» հանքային ջրերի գործարանը`իր «Նոյ» ապրանքանիշով աջակցեց միջոցառման անցկացմանը` անվճար ջուր տրամադրելով բոլոր մասնակիցներին:
Բջնին և Նոյը կրկին երեխաների կողքին

Բջնին և Նոյը կրկին երեխաների կողքին

Հունիսի 3-ին Հայ օգնության ֆոնդի բարեկամների խորհուրդը կազմակերպել էր բարեգործական ակցիա` հանուն կարիքավոր երեխաների: Այդ կապակցությամբ մի շարք հայտնի հայ արվեստի գործիչներ վաճառում էին ակցիային մասնակից կազմակերպությունների ապրանքները: «ՌՌՌ» հանքային ջրերի գործարանը կրկին երեխաների կողքին էր: Կազմակերպության կողմից ՀՕՖ-ին նվիրաբերված «Բջնի» և «Նոյ» հանքային և աղբյուրի ջրերի վաճառքից ստացված հասույթը ուղղվեց մանուկների խնամքի համար նախատեսված ֆոնդ: