Նոյ Քիդս

Ձեր առողջ փոքրիկի ջուրը

Երեխաներին անհրաժեշտ է վաղ տարիքից պատմել ջուր խմելու կարևորության մասին: Նրանք լի են էներգիայով և անընդհատ ցանկանում են ազատվել դրանից` ակտիվ շարժվելով: Սակայն երեխաներին ուրախ ու կենսախինդ լինելու համար էներգիա է անհրաժեշտ, որը նրանք ստանում են ջրի բավարար քանակություն ընդունելով: Մինչ երեխաները կգիտակցեն, որ ծարավ են, արդեն 3%-ի չափով ջրազրկված կլինեն: Իսկ ջուրը միայն ծարավը հագեցնելու համար չէ. այն օրգանիզմի հովացման, մարսողության կարգավորման, առողջարար քաշի պահպանման և այլ գործառույթների վերահսկման գործոն է հանդիսանում:

Ջրազրկումից խուսափելու համար օրական ջրի քանակը դեռահասների պարագայում 8-11 բաժակն է (գրեթե նույնքան, որքան չափահասների օրգանիզմն է պահանջում), իսկ 1-3 տարեկան երեխաների պարագայում՝ 4 բաժակը: 

Երեխաների կողմից սիրված Noy Kids-ը լիովին մաքուր է, մանրէազերծված և անվտանգ անգամ նորածին երեխաների համար: Noy Kids-ն ամրացնում է փոքրիկների իմունային համակարգը և բարձրացնում ակտիվությունը: Բժիշկները խորհուրդ են տալիս մանկական սննդի պատրաստման համար օգտագործել Noy Kids: Իր կենսական հատկանիշների և օգտակար բաղադրության շնորհիվ այն հեշտությամբ յուրացվում է երեխաների մարսողական համակարգի կողմից և լավ լուծում է կաթնային խառնուրդները:

Հետևե՛ք Ձեր երեխաների ջուր խմելու ռեժիմին՝ կանխելով ջրազրկումը և տարատեսակ հիվանդությունների առաջացումը: Եղեք առողջ և պաշտպանված Noy Kids-ի հետ: