Նոյ Սպորտ

Ձեր առողջ ու գեղեցիկ մարմնի ջուրը

Հաճախ մարդկանց հետաքրքրում է այն հարցը` արդյոք կարելի՞ է ջուր օգտագործել սպորտով զբաղվելու ժամանակ: Եթե մարզումները տեղի են ունենում շոգ եղանակին կամ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը շատ ինտենսիվ է, ապա մեկ ժամվա ընթացքում կարելի է խմել առնվազն 4 բաժակ ջուր: Ջուրն անհրաժեշտ է սպորտով զբաղվելու ժամանակ, որպեսզի չառաջանան մկանային ջղաձգություններ: Ակտիվ ապրելակերպի դեպքում մարդու օրգանիզմը կորցնում է ավելի քան 10 բաժակ հեղուկ, ինչն ազդում է մարդու ընդհանուր վիճակի վրա, ինչպես նաև բերում է էներգիայի կորստին:

Ջրի օգտագործման առատ քանակությունը առողջ ապրելակերպի և գեղեցիկ լինելու կարևոր նախապայմանն է: Ջուրը նաև մաշկը երիտասարդացնելու հրաշալի միջոց է: Ջուր խմելով` մենք լավացնում ենք բջիջների կենսունակությունը, մաշկը դառնում է ավելի էլաստիկ, խոնավ ու նուրբ: 

Խմե՛ք Նոյ աղբյուրի ջուր և եղե՛ք առողջ ու գեղեցիկ: